27.11.2024
Հարվածելով ԱՄՆ-ի բազաներին Իրանը ցույց տվեց պատասխանելու իր կարողությունը. փորձագետ
prev Նախորդ նորություն

Ռոսավիացիան խորհուրդ է տվել ռուսաստանյան ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքից

Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը (Ռոսավիացիան) խորհուրդ է տվել ռուսաստանյան ավիաընկերություններին խուսափել Իրանի, Իրաքի, Պարսից և Օմանի նեղուցների օդային տարածքից:  


«Հաշվի առնելով առկա տեղեկատվությունն այն մասին, որ միջազգային թռիչքները ռիսկային են, Ռոսավիացիան խորհուրդ է տալիս չօգտագործել Իրանի, Իրաքի, Պարսից և Օմանի նեղուցների օդային տարածնքրեը թռիչթների համար: Խոսքը ոչ միայն ուղևորատար, այլև տրանզիտ թռիչքների մասին է», - ասված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ: 


VERELQ-ը հիշեցնում է, որ հունվարի 8-ին Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռ է կործանվել, ինչի հետևանքով զոհվել են բոլոր 167 ուղևորներն ու անձնակազմի 9 անդամները: Զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների անուններ չկան։