Տավուշի հատվածում ադրբեջանական կողմը փորձել է ինժեներական աշխատանքներ իրականացնել առաջնագծում։ ՀՀ Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հաղորդմամբ՝ հայկական կողմը նախազգուշացնող կրակ է բացել։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հաղորդագրություն է տարածել, նշելով, որ Ղազախի շրջանի ուղղությամբ «հայկական կողմից դիպուկահարի կրակոցից» սպանվել է սահմանապահ զինծառայող Ֆարզալի Ֆարզալիևը: Ըստ ադրբեջանական կողմի՝ դեպքը տեղի է ունեցել այսօր ժամը 14:56: