Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովին, խոսելով ահաբեկչության ու անվտանգության խնդիրների մասին, անդրադարձել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանը: Արաբագետ Արաքս Փաշայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ալ-Սիսին արաբ առաջին առաջնորդն է, որը միջազգային հարթակում անդրադարձել է Ցեղասպանությանը: Նա խոսել է նաև Եգիպտոսում հայերի ապահով հաստատվելուն և այնտեղ տասնամյակներ շարունակ ապրելուն: Արաբագետի փոխանցմամբ, հայտարարությունը բուռն արձագանք է գտել թուրքական մամուլում: Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ընթանում է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովը: