Գեղամ Գևորգյանն ընտրվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Նրա օգտին քվեարկեց Ազգային ժողովի 95 պատգամավոր, 26-ը դեմ էին: Հիշեցնենք, ավելի վաղ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ Գեղամ Գևորգյանը չունի այս պաշտոնը զբաղեցնելու համար համապատասխան աշխատանքային ստաժ և հորդորել էր թեկնածուին ներկայացնել դա հերքող փաստաթղթեր: Ավելին, Մարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել էր հետ կանչել ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում Գևորգյանի թեկնածությունը: Գեղամ Գևորգյանի թեկնածությունը ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանը: