Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Ադրբեջան այցը կարելի է գնահատել որպես նոր փուլ Բաքվի և Կիևի հարաբերություններում: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի առաջին փոխնախագահ Ռուսլան Ստեֆանչուկը: «Այդ այցով դրվեց ավելի լուրջ նորարարությունների հիմքը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ ներդրումների հարցում, ինչպես նաև դիվանագիտական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում համագործակցության բազմակողմանի ընդլայնման շուրջ», - ասել է Ստեֆանչուկը: