16.11.2025
Եկեղեցին մտահոգված է ՀՀ-ում ստեղծված իրավիճակով. Գարեգին Բ-ն ուղերձ է հղել
20.05.2019
Եկեղեցին մտահոգված է ՀՀ-ում ստեղծված իրավիճակով. Գարեգին Բ-ն ուղերձ է հղել

Ծայրագույն պատրիարք եւ մենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ուղերձ է հղել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: «Սիրելի հավատավոր զավակներ մեր, Խորը մտահոգությամբ ենք հետևում անցնող մի քանի ժամերին Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակին: Մեր երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրինահարգության ամրապնդման ուղղությամբ արձանագրված հաջողությունները հնարավոր է պահպանել ու զորացնել միայն եղբայրության և սիրո ոգու ամրապնդմամբ: Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի բոլոր զավակներին` ցուցաբերել հանդարտություն, զերծ մնալ բռնություններից, խաղաղությամբ, ազգային միասնության ոգով և միմյանց նկատմամբ սիրով առլեցուն ներդնելու բոլոր ջանքերը` հաղթահարելու համար մեր առջև ծառացած մարտահրավերները: Մենք հավատում ենք, սիրելի՛ զավակներ մեր, ձեր ողջախոհությանը և հայրենիքի ապագայի հանդեպ ձեր պատասխանատվության բարձր գիտակցությանը: Հայրապետիս աղոթքն է, որպեսզի օրհնյալ մեր երկրի մեջ փոխըմբռնման և համերաշխության միջոցով, Տիրոջ օգնականությամբ լուծվեն առկա բոլոր տարաձայնություններն ու հակառակությունները: Երկնառաք օրհնություն և աստվածային իմաստություն ամենքիս», - ասված է ուղերձում: Երեւանում եւ Հայաստանի տարբեր մարզերում սկսել է դատարանների մուտքերի ու ելքերի արգելափական ակցիան: Մարդիկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 19-ի գիշերը հնչած կոչով վաղ առավոտից արգելափակել են մի շարք դատարանների մուտքեր: Հայաստանի ամբողջ տարածքում անցկացվող ակցիան իրականացվում է «Հանուն անկախ դատարանի» կարգախոսով: