7.04.2025
ՌԴ-ում հայկական վարորդական վկայականների ճանաչման խնդիրը կլուծվի
prev Նախորդ նորություն

Ձերբակալվել է Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը

«Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ձերբակալվել է։ Շրջանառվող լուրերը VERELQ-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:


Բացի այս, ձերբակալվել են նաև նույն ծննդատան փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը և «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ–ի տնօրեն Լիանա Կարապետյանը:


«Ձերբակալությունն իրականացվել է Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով»,- նշեց նա:


 

ՌԴ և Բելառուսի կողմից Բաքվին զենք չվաճառելը բացասական կազդի ԼՂ հակամարտության վրա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
07.04.2025
Սահմանային միջադեպերի տարեգրություն. ՊՆ-ն մեկնաբանում է Սյունիքում կրակոցները