ՌԴ-ում հայկական վարորդական վկայականների ճանաչման խնդիրը կլուծվի
ՌԴ-ում հայկական վարորդական վկայականների ճանաչման խնդիրը կլուծվի, և այդ որոշումը կբխի երկու կողմերից: Այս մասին այսօր Ազգային Ժողովում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ խորհրդի միջազգային գործերով կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը:
Ըստ նրա, ռուսական կողմը հասկանում է հարցի կարևորությունը, քանի որ այն ազդում է մեծ թվով մարդկանց վրա: Միևնույն ժամանակ, Կոսաչևը նաև կոչ է արել հաշվի առնել, որ որոշումը կապված է ուղևորափոխադրումների անվտանգությունն ապահովելու որոշակի պահանջների հետ:
«Հարկավոր է իմանալ լեզուն, ճանապարհային կանոնները, մեքենավարման առանձնահատկությունները, քանի որ յուրաքանչյուր երկրում դա տարբերվում է: Բայց ես ուզում եմ հատուկ նշել, որ հարցը չի մոռացվել, այն, իհարկե, կլուծվի, և այդ որոշումը կբխի երկու կողմերից», - վստահեցրեց պատգամավորը: