25.11.2024
Հաջորդ տարի գիտությանը կհատկացվի 1,5 մլրդ դրամ
prev Նախորդ նորություն

Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում. Կոսաչև

Ռուսական կողմը կարևորում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությունը, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք հաշվի առնի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի հետաքրքրություններն ու դիրքորոշումները: Այս մասին ԱԺ-ում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստից հետո հայտարարեց ՌԴ խորհրդի միջազգային գործերով կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը:


«Մեր կողմից մենք ափսոսանք ենք հայտնել, որ ադրբեջանական կողմից այս մասով դեռևս նմանաբովանդակ փոխադարձ հայտարարություն չի արվել: Հույս ունենք, որ դրանք անպայման կլինեն, քանի որ դա շատ կարևոր կլինի հակամարտության լուծման տեսանկյունից», - ասաց նա:


Նա նաև նշեց, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում, այն պետք է լինի բացառապես քաղաքական: