Մինչև 2019թ.-ն Ադրբեջանը պլանավորում է Պակիստանից գնել JF-17 Thunder կործանիչներ: Այդ գործարքն ավելի կամրապնդի Ադրբեջանի ու Պակիստանի միջև ռազմական կապերն, ինչպես նաև Ադրբեջանի ռազմաօդային ուժերը: Այդ մասին հայտարարել է Պակիստանի օդուժի պահեստազորի գեներալ Շահիդ Լաթիֆը: Նա նշել է, որ JF-17 Thunder համապատասխանում է բոլոր արդի պահանջներին`այն օգտագործվում է Պակիստանի օդուժում: Ըստ նրա, JF-17 Thunder զինված է արդի զինատեսակներով և ավիացիոն տեխնիկայով: Նա հավելել է, որ JF-17 Thunder կարողանում է ճշգրիտ գործողություններ կատարել լեռնային պայմաններում: