Մրցակցությունը հիվանդանոցների միջև կավելանա. անցում հետվճարային ֆինանսավորման մեխանիզմի
Գործադիրն այսօրվա իր նիստում որոշում կայացրեց առողջապահության ոլորտում երեք ծրագրերով փոխել ֆինանսավորման մեխանիզմը:
Ինչպես իր խոսքում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, մինչ օրս պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով հիվանդանոցային օգնության եւ սպասարկման ֆինանսավորումըիրականացվում է սահմանափակված բյուջեի սկզբունքով: Այսինքն, 15 տարի մենք մշտապես ունեցել ենք տարվա սկզբին կնքվող պայմանագրեր, որոնց շրջանակներում պետք է բուժհաստատությունները դրա մեջ տեղավորվեին:
Իրավիճակը կփոխվի պետական բյուջեում առողջապահության հատվածի աճի և էլեկտրոնային համակարգերի ներդրման շնորհիվ.
«Որոշում է կայացվել, որ երեք ծրագրերի մասով անցում ենք կատարում ֆինանսավորման նոր մեխանիզմի: Դրանք են՝ զինծառայողներին, փրկարար ծառայողներին եւ նրանց ընտանիքներին բժշկական օգնության ծրագիրը, մանկաբարձական բուժօգնություն ծառայություններ ծրագիրը, սրտի անհետաձգելի վիրահատություններ ծրագիրը, որոնց համար առաջարկվում է դնել բյուջեի չսահմանափակման սկզբունք: Դա կարելի է պայմանական անվանել հետվճարային համակարգ»,- ասաց նախարարը: