ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Փախչանյանն ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դավիթ Փախչանյանին ազատել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից», -ասված է որոշման մեջ: