Տնտեսումների շնորհիվ կկրկնապատկի ռազմարդյունաբերական համալիրին հատկացվող գումարը. նախարար
2020 թվականին Հայաստանը կկրկնապատկի ռազմարդյունաբերական համալիրին հատկացվող գումարը: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Նրա խոսքով, դա հնարավոր է դարձել ընթացիկ տարում արված տնտեսումների հաշվին: Երկու ամիս առաջ, հիշեցրեց նախարարը, տնտեսումների հաշվին վերաբաշխումից 984 մլն դրամ հավելյալ հատկացվել է ռազմաարդյունաբերական համալիրին՝ նոր մշակումներ և ծրագրեր սկսելու համար, ինչն ամբողջությամբ ռեալիզացվել է:
«2020-ին ռազմաարդյունաբերական համալիրին հատկացվող գումարի չափը գրեթե կրկնապատկվելու է: Բացի այդ, 2020 թվականի բյուջեում նախատեսել են նաև կապիտալ ծախսերի հոդվածներ, ինչը նշանակում է, որի կլինեն նաև համալիրի ունեցած հնարավորությունների ընդլայնում և կապիտալ ներդրումներ»,- հավելեց Արշակյանը: