24.11.2024
Նախագահը հանդիպել է ԼՀԿ խմբակցության ներկա և նախկին պատգամավորների հետ
prev Նախորդ նորություն

Երևանում կբացվի Հայաստանում առաջին պլանետարիումը

2020 թվականի հունվարի 1-ին, ժամը 00:00-ին Երևանում՝ Անգլիական այգում կբացվի Հայաստանում առաջին պլանետարիումը: Այն կցուցադրի ֆիլմեր տիեզերքի ծագման, աստղերի և մոլորակների ձևավորման, ինչպես նաև տիեզերագնացության և տիեզերական տեխնոլոգիաների զարգացման մասին:


Նախագիծը ստեղծվել է Սանկտ Պետերբուրգի Պլանետարիում 1 թիմի (գմբեթի տրամագծի առումով ամենամեծը աշխարհում) և պլանետարիումի առաջատար դիզայներ Գրիգոր Մաշուրյանի կողմից:


Պլանետարիումը կունենա 14 մ տրամագիծ ունեցող էկրան և կտեղավորի մինչև 50 մարդ: Հանդիսատեսի տեղակայումը կլինի հարմարավետ պարկերի վրա, այդպիսով հնարավոր կլինի բառացիորեն պառկել և նայել աստղային երկնքին:


«Շատ կարևոր է ներկա պահին երեխաների շրջանում զարգացնել ձգտումը դեպի տեխնիկական մասնագիտությունները, որպեսզի մեր երկրում ավելի շատ ճարտարագետներ լինեն, ովքեր կնպաստեն Հայաստանի ապագա զարգացմանը։


Պլանետարիումումը հիանալի կրթական ծրագիրը բաղկացած է Եվրոպական տիեզերական հասարակության (ESO) և «Պալենատարիում 1» կինոստուդիայում ստեղծված ֆիլմերից»,- ասում է դիզայներ Գրիգոր Մաշուրյանը:


Պլանետարիումում կանցկացվեն նաև օպերային, սիմֆոնիկ և ջազային համերգներ, ինչպես նաև պաշտոնական միջոցառումներ և ներկայացումներ: