Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր, ըստ ամենայն հավանականության, պաշտոնապես կհայտարարի, որ մասնակցելու է 2020 թվականի նախագահական ընտրություններին: Հարությունյանն այսօր հանրահավաք է հրավիրել Իշխանաձոր համայնքի մարզադաշտում Քաշաթաղի հարավային թևում ապրող կուսակցական ակտիվի և համակիրների հետ: «Հանդես կգամ ծրագրային մեծ ելույթով՝ ներկայացնելով «Ազատ հայրենիք» կուսակցության նոր օրակարգը, առաջիկա ծրագրերն ու անելիքները: Հստակ դիրքորոշում կարտահայտեմ նաև սպասվող համապետական ընտրություններին մեր մասնակցության և ստեղծված ներքաղաքական իրավիճակի շուրջ ունեցած տեսլականի վերաբերյալ»,- ասված է Արայիկ Հարությունյանի Facebook-յան էջում: Հանդիպումը կմեկնարկի ժամը 19:00-ին: Նշենք, որ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը ամենևին էլ անակնկալ չի լինի, քանի որ տևական ժամանակ է խոսվում էր այն մասին, որ ինքը մասնակցելու է նախագահի ընտրություններին: