9.02.2026
Թուրքիայի նոր կուսակցությունները կարող են համագործակցել Էրդողանի կուսակցության հետ
prev Նախորդ նորություն

Անկարան միջոցներ կձեռնարկի ի պատասխան ԱՄՆ պատժամիջոցների․ Թուրքիայի ԱԳՆ

Ռուսական С-400 ՀՕՊ համակարգերի գնման և «Թուրքական հոսք» գազատարի կառուցման հետ կապված ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն խանգարի Թուրքիային քայլեր ձեռնարկել իր ազգային անվտանգության պաշտպանության համար: Անկարան միջոցներ կձեռնարկի ի պատասխան Վաշինգտոնի գործողություններին, ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:


«Մենք ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ սպառնալիքների և պատժամիջոցների լեզուն չի խանգարի, որ Թուրքիան վճռական միջոցներ ձեռնարկի իր ազգային անվտանգությունն ապահովելու համար: Ոչ ոք չպետք է կասկածի, որ Թուրքիան կձեռնարկի անհրաժեշտ միջոցները՝ ի պատասխան մեր երկրի նկատմամբ այդ թշնամական նախաձեռնությունների»,- նշել են Թուրքիայի արտգործնախարարությունում:

Թուրքական պատվիրակությունը կժամանի Մոսկվա. Էրդողան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sputnik
09.02.2026
Երևանի կենտրոնում երթևեկությունը կսահմանափակվի ԱՄՆ փոխնախագահի այցի պատճառով