25.11.2024
Զելենսկին Բաքվում խոսել է ղարաբաղյան հակամարտությունից
prev Նախորդ նորություն

Զելենսկի. Ուկրաինան աջակցում է Հարավային գազային միջանցքին

Ուկրաինան և Ադրբեջանը մշտապես աջակցում են միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ով պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում:


Նա նշել է, որ կողմերն ընդհանուր շահեր ունեն նաև էներգետիկայի ոլորտում:


«Ուկրաինան աջակցում է Հարավային գազային միջանցքին: Մենք պայմանավորվել ենք ուսումնասիրել դրա ընդլայնման հնարավորությունը: Դա կարևոր է եվրոպացի սպառողներին գազի մատակարարման դիվերսիֆիկացման առումով: Անհրաժեշտ է օգտագործել մեր երկրների տարանցման ունիկալ ներուժը և զարգացնել դրա համար անհրաժեշտ ենթակառուցվածքը», - գրել է Ուկրաինայի նախագահը: