SOCAR Turkey Enerji ընկերությունը (Ադրբեջանի SOCAR-ի դուստր ձեռնարկություն) նախատեսում է 2020 թ. առաջին կեսին Թուրքիայում կատարել «Մերկուրի» նավթաքիմիական համալիրի հինարկեքը, հայտնել է SOCAR Turkiye Enerji-ի ղեկավար Զաուր Գահրամանովը: «2020 թվականի առաջին կիսամյակում մենք նախատեսում ենք Թուրքիայում կատարել նոր նավթաքիմիական համալիրի հիմնարկեքը: SOCAR-ի համար այս ներդրումները, ինչպես և մնացած բոլոր նախագծերը, մեծ նշանակություն ունեն: Այս ձեռնարկության շահագործմամբ Թուրքիան կլուծի մաքրված տերֆթաթթվի (PTA) ներմուծման հարցը», - ասել է Գահրամանովը: SOCAR Turkey Enerji-ի ղեկավարը հիշեցրել է, որ նոր համալիրը կկառուցվի Ալիաղայի տարածքում ՝ Petkim նավթաքիմիական համալիրի և STAR նավթավերամշակման գործարանի հարևանությամբ: