31.10.2026
Ադրբեջանը երկարաժամկետ խաղաղության քաղաքական կամք չի դրսևորում. վարչապետի խոսնակ
13.12.2019
Ադրբեջանը երկարաժամկետ խաղաղության քաղաքական կամք չի դրսևորում. վարչապետի խոսնակ

Հայաստանը տրամադրված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հասնել բացառապես խաղաղ ճանապարհով, սակայն, ցավոք, Ադրբեջանը այնպիսի դիրքորոշում չի ցուցադրում, որը Հայաստանի եւ Ղարաբաղի համար ընդունելի կլիներ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում  հայտարարեց ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: «Ադրբեջանը երկարաժամկետ խաղաղության քաղաքական կամք չի դրսևորում: Վստահ եմ, որ Ադրբեջանի դիրքորոշումը ըմբռնման չի արժանանում նաեւ միջազգային հանրության կողմից»,- ասաց նա: Նա հիշեցրեց, որ Հայաստանը նշել է, որ լուծումը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար և ակնկալում է, որ Բաքուն հանդես կգա նույնանման դիրքորոշմամբ: Սա, ըստ Կարապետյանի, կվկայի նաեւ հակամարտության խաղաղ կարգավորմանը նրա ձգտման մասին: «Արտգործնախարարների, ինչպես նաեւ բարձր մակարդակով հանդիպումներին Հայաստանն ամեն ինչ կանի, որպեսզի առաջընթաց գրանցվի: Երեւանը ձգտում է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության: Այս օրակարգով ավելի արդյունավետորեն առաջ ընթանալու համար կողմերը պետք է ցուցադրեն համապատասխան քաղաքական կամք: Առանց այսպիսի լուծմանը Ադրբեջանի կողմից կամքի դրսեւորման՝ համանման արդյունքների հասնելն ավելի կդժվարանա»,- հավելեց նա: