31.10.2026
Կարեն Կարապետյանը՝ ՌԴ կառավարությանն առընթեր փորձագիտական ​​խորհրդի նախագահության կազմում
12.12.2019
Կարեն Կարապետյանը՝ ՌԴ կառավարությանն առընթեր փորձագիտական ​​խորհրդի նախագահության կազմում

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ներառվել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր փորձագիտական ​​խորհրդի նախագահության կազմ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը: Ըստ աղբյուրի, վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրամանով հաստատվել է փորձագիտական ​​խորհրդի նախագահության կազմը, որը համակարգելու է ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը: Բացի Վոլոշինից, խորհրդի կազմում ներկայացված են Ռուսաստանի կառավարության նախկին երեք ղեկավարներ ՝ Վիկտոր Զուբկովը, Սերգեյ Ստեպաշինը և Միխայիլ Ֆրադկովը, և ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը (փաստաթղթում նա ներկայացված է որպես Գազպրոմբանկի խորհրդական, նա նաև հանդիսանում է Ռուսաստանի Զարուբեժնեֆտի տնօրենների խորհրդի անդամ): Փորձագիտական ​​խորհրդի նախագահության կազմում 15 անձ է ներառված: