ԱՄՆ-ն համակարգում է Սիրիայի դեմ համակարգված ագրեսիան, որի ընթացքում ահաբեկչական խմբերը` ԻՊ-ն ու Ջեբհատ ան-Նուսրան, ինչպես նաև քրդերն ու Իսրայելը փորձում են թույլ չտալ Սիրիայում պատերազմի ավարտը: Այդ մասին հայտարարել է փորձագետ Ալեքսանդր Փերենջիևը:Նա նշել է, որ նրանց նպատակն է թույլ չտալ Սիրիայում պատերազմի ավարտը, որպեսզի սիրիական կառավարությունը հսկողության չհաստատի Սիրիայի ամբողջ տարածքի նկատմամբ: Փորձագետը հավելել է, որ ԱՄՆ-ն չի պայքարում ահաբեկչության դեմ, այլ օգտագործում է նրանց, որպես վարձկաններ: