26.07.2025
Մալյան-«Ռեստարտ» բախում Երևանի կենտրոնում. բերման ենթարկվածներն ազատ են արձակվել
04.03.2019
Մալյան-«Ռեստարտ» բախում Երևանի կենտրոնում. բերման ենթարկվածներն ազատ են արձակվել

Ոստիկանությունը հաղորդում է, որ մարտի 4-ին, կեսգիշերն անց, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի 18 հասցեի մոտ միջադեպ է տեղի ունեցել: Ըստ հաղորդագրության, տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները կանխել և բերման են ենթարկել միջադեպի 6 մասնակցի և հրավիրել մեկ քաղաքացու: Բերման ենթարկված անձինք բաց են թողնվել: Նախապատրաստվում են նյութեր: Ոստիկանությունից նաեւ հաստատել են, որ խոսքը Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանի ու Ռեստարտ ուսանկողական խմբի անդամների միջեւ բախման մասին է: Երեկ երեկոյան իր դեմ հարձակման մասին է հայտնել Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանը, ֆեյսբուքյան իր էջում նշելով, որ իրեն ևս բերման են ենթարկել ոստիկանություն: Հիշեցնենք, որ միջադեպին արձագանքել էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որեւէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության: Այս մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյաի Facebook-յան գրառման մեջ: «Բոլոր նրանք ովքեր Նոր Հայաստանում գործում են բռնության, ստի, կեղծիքի տարածման տրամաբանությամբ՝ գործում են ընդդեմ Հայաստանի, ընդդեմ ժողովրդավարության, ընդդեմ ժողովրդի», - ասված է վարչապետի գրառման մեջ: