Հեռացող դեսպանի հայտարարությունը կարող ենք համարել հեռացող մեսիջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի երեկվա հայտարարությունը: Հիշեցնենք, Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը EVN Report-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող կարգավորվել առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի»: Սա բուռն արձագանքի էր արժանացել Հայաստանում: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական կողմը շատ հստակ արտահայտել է իր դիրքորոշումը», - ավելացրեց Նիկոլ Փաշինյանը։