16.11.2025
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել. Ռուբինյան
17.05.2019
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել. Ռուբինյան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում հայկական կողմի դիրքորոշումը հայտնի է, այն չի փոխվել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Նա նշեց, որ հայկական կողմը հայտնել է իր դիրքորոշումը, որ գործ ունենք չկարգավորվածության հետ և անհրաժեշտ է կարգավորել այն աշխատանքային կարգով ու նաև ըստ ռոտացիայի՝ կա ժամանակաշրջան և այդ ժամանակաշրջանում պատկանում է Հայաստանին: Քանի որ մայիսի 22-ին Բիշքեկում այդ հարցը դարձյալ քննարկվելու է, լրագրողները հետաքրքրվեցին Ռուբինյանից՝ Հայաստանը կպնդի, որ իր թեկնածուն ստանձնի քարտուղարությունը. «Հարցը պետք է հասցեագրեք կառավարության ներկայացուցչին»,- արձագանքեց նա: Նախօրեին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը հայտնել էր, որ մայիսի 22-ին Բիշքեկում ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների նիստին կքննարկվի նաև կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցը:   Սեմերիկովի խոսքով, այս պահի դրությամբ կա մեկ թեկնածություն՝ Բելառուսի Անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասի:  Սակայն չի բացառվում, որ պաշտոնը թափուր մնա մինչ ժամկետի ավարտը, իսկ 2020 թվականի հունվարի 1-ից Բելառուսը կստանձնի նախագահությունը ՀԱՊԿ-ում ու առանց խնդիր կնշանակի իր թեկնածուին: