ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացնում ոչ միայն Ծառուկյանին պատկանող բիզնեսներում
Պետական եկամուտների կոմիտեն չի հերքում, որ ստուգումներ է իրականացնում Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում:
«Եթե կան տնտեսվարողներ, որոնք ունեն բազմաթիվ ընկերություններ, հատկապես, եթե դրանք խոշոր հարկ վճարող ընկերություններ են, ապա դրանցում ստուգումներն առավել հաճախ են իրականացվում»,- այսօր հայտարարել է ՊԵԿ փոխնախագահ Էդուարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդի այն հայտարարությանը, թե ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացնում իրեն պատկանող ընկերություններում, ու թեև ինքը դրան դեմ չէ, բայց կառույցը պետք է որոշ նորմեր պահպանի:
Այլ խոշոր հարկ վճարողների անուններ, որտեղ իրականացվում են նմանատիպ ստուգումներ, Հովհաննիսյանը հրաժարվեց հրապարակել: «Կարող եմ ասել, որ ստուգումներ իրականացվում են ոչ միայն Ծառուկյանին պատկանող բիզնեսներում։ Այս պահի դրությամբ տարբեր տնտեսվարողների նկատմամբ հարուցված 330 քրեական գործ է քննում»,- հավելեց նա: