24.11.2024
Երևանի նախկին քաղաքապետը ստացել է առանձնապես խոշոր կաշառք. ԱԱԾ բացահայտումը
prev Նախորդ նորություն

ԼՀԿ-ն քննարկում է Երևանի ավագանիում Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հարցը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քննարկում է Երևանի ավագանիում իր միակ անդամին` Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հարցը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:


«Քննարկվում է ավագանիում նրա գործունեության շարունակության նպատակահարմարության հարցը»,-ասվում է Մարությանի ֆեյսբուքյան գրառման մեջ:


Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը քրեական հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն` քաղաքապետարանում պաշտոնեական լիազորությունների անցման և պաշտոնեական կեղծիքի մասով: «Սա Նոր Հայաստանում առաջին դեպքն է, երբ ընտրովի պաշտոն զբաղեցնող անձը` Երևանի քաղաքապետը անցնում է պաշտոնեական լիազորությունները թույլ տալով պաշտոնեական կեղծիք. ունեմ բոլոր ապացույցները` փաստով»,-գրել էր Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում:


Ըստ Խաժակյանի ներկայացրած հաղորդման, հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 8-ը Հայկ Մարությանը գտնվել է արձակուրդում։ Հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 4-ը Հայկ Մարությանի արձակուրդում գտնվելու ընթացքում Երևանի քաղաքապետին փոխարինել է քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:


Հայկ Մարությանի և Հրաչյա Սարգսյանի բացակայության ժամանակ քաղաքապետի լիազորությունները կատարել է քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը: Օրենքից բխում է, որ քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը չի կարող փոխարինել քաղաքապետին և չունի իրավասություն կատարելու քաղաքապետի բացառիկ լիազորությունները՝ մասնավորապես քաղաքապետի որոշումներ և կարգադրություններ ստորագրելը։ Մինչդեռ քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված որոշումներից և կարգադրություններից կարող ենք տեսնել, որ հիշյալ ժամանակահատվածում Հայկ Սարգսյանը ստորագրել է 7 տասնյակից ավել այդպիսի փաստաթղթեր։