19.04.2025
ԱՄՀ-ն կշարունակի աջակցել ՀՀ կառավարությանը տնտեսության զարգացման գործում
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը երկարաժամկետ խաղաղության քաղաքական կամք չի դրսևորում. վարչապետի խոսնակ

Հայաստանը տրամադրված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հասնել բացառապես խաղաղ ճանապարհով, սակայն, ցավոք, Ադրբեջանը այնպիսի դիրքորոշում չի ցուցադրում, որը Հայաստանի եւ Ղարաբաղի համար ընդունելի կլիներ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում  հայտարարեց ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:


«Ադրբեջանը երկարաժամկետ խաղաղության քաղաքական կամք չի դրսևորում: Վստահ եմ, որ Ադրբեջանի դիրքորոշումը ըմբռնման չի արժանանում նաեւ միջազգային հանրության կողմից»,- ասաց նա:


Նա հիշեցրեց, որ Հայաստանը նշել է, որ լուծումը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար և ակնկալում է, որ Բաքուն հանդես կգա նույնանման դիրքորոշմամբ: Սա, ըստ Կարապետյանի, կվկայի նաեւ հակամարտության խաղաղ կարգավորմանը նրա ձգտման մասին:


«Արտգործնախարարների, ինչպես նաեւ բարձր մակարդակով հանդիպումներին Հայաստանն ամեն ինչ կանի, որպեսզի առաջընթաց գրանցվի: Երեւանը ձգտում է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության: Այս օրակարգով ավելի արդյունավետորեն առաջ ընթանալու համար կողմերը պետք է ցուցադրեն համապատասխան քաղաքական կամք: Առանց այսպիսի լուծմանը Ադրբեջանի կողմից կամքի դրսեւորման՝ համանման արդյունքների հասնելն ավելի կդժվարանա»,- հավելեց նա:


 

Ներկա փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում. ՀՀ ԱԳՆ պատասխանը Մամեդյարովին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար