19.04.2025
Մամուլ. Էդմոն Մարուքյանի վրա կոշտ ճնշում է եղել
prev Նախորդ նորություն

Այս տարի կառուցվել է շուրջ 440 կմ ճանապարհ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջում տեղակատվություն է հրապարակել այս տարի հիմնանորոգված ավտոճանապարհների և կատարված աշխատանքների ինքնարժեքի մասին:


«2019-ի նոյեմբեր ամսվա դրությամբ կառուցվել և հիմնանորոգվել է 330 կմ ավտոճանապարհ, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվել է ևս 110 կմ ճանապարհ, այսինքն այս տարի կառուցվել է շուրջ 440 կմ ճանապարհ:


Այս տարի հիմնանորոգվել է ավելի քան 330 կիլոմետր պետական նշանակության ճանապարհ՝ այնքան, որքան 2013-17 թվականներին միասին վերցված: Փաստացի մեկ տարում կատարվել է այնքան աշխատանք, որքան նախկինում կատարվում էր 5 տարում:


Պետք է հատուկ ընդգծել, որ նախորդ տարիների համեմատ էականորեն նվազել է ճանապարհների հիմնանորոգման ինքնարժեքը. եթե օրինակ 2014թ-ին 1 կիլոմետր ճանապարհի հիմնանորոգումն արժեցել է ավելի քան 200 մլն դրամ, ապա այս տարի նույն աշխատանքները բյուջեի համար արժեցել են երկուսուկես անգամ ավելի էժան՝ մոտ 80 մլն դրամ», - ասված է Փաշինյանի գրառման մեջ:



 

ԱԱԾ-ն բացահայտել է ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգի դեպքը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար