16.04.2024
Քոչարյանի աջակիցը Մարտի 1-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ է արել (VIDEO)
prev Նախորդ նորություն

Մամուլ. Իշխանության օլիգարխը. Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Ալեքսանյանը կխնամիանա՞ն

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ամեն իշխանություն իր օլիգարխն ունի։ ԼՏՊ-ինը Խաչատուր Սուքիասյանն էր, Քոչարյանինը` Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանինը` բոլորը, իսկ Նիկոլ Փաշինյանինը` «ճկուն-ճապուկ» Սամվել Ալեքսանյանը։ Վերջինս ժամանակներ առաջ, երբ Արթուր Վանեցյանը ձիու վրա էր, զանգել էր Վանեցյանին թե. «Վանեցյան ջան, դու իմ շեֆն ես»։ Երբ Վանեցյանն էլ «ձիու վրա» չէր, կրկին զանգել է նրան թե. «Վանեցյան ջան, դու իմ մեծ ախպերն ես, բայց էլ իմ շեֆը չես»: Ի դեպ, «ճկուն-ճապուկը» նախորդ տարի Ամանորին իր գնած շքեղ լուսային էֆեկտներով չէր զարդարել Մալաթիա-Սեբաստիա համայնքը։ Սիրտ չուներ։ Ասում են՝ քրոջ որդուն հանել էին թաղապետի պաշտոնից։ Այս տարի Փաշինյանի անձնական օլիգարխը կրկին զարդարել է համայնքը` մի ուրիշ թափով, որովհետեւ նստում-վեր են կենում փաշինյանների մերձավորների հետ։ Ավելին` դեռ չեն մարել խնամի դառնալուն առնչվող խոսակցությունները»:


«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ մասնավոր հատվածի հետ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում: Հանդիպման ժամանակ քննարկվել եւ արտադրողների կողմից բարձրաձայնվել են մի շարք խնդիրներ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գործարարների հետ հանդիպմանը բարձրաձայնած խնդիրներից մեկն էլ այն է, որ եթե կազմակերպությունն ունի չկատարված հարկային պարտավորություններ (500 հազար դրամի չափով), ապա տնտեսական գործունեության գործարքները կասեցվում են, եւ հարկ վճարողի գույքի վրա դրվում է արգելանք, ինչն անբարենպաստ պայմաններ է ստեղծում տնտեսվարողների համար: Եվ Էկոնոմիկայի նախարարությունը նախագիծ է մշակել, ըստ որի՝ առաջարկվում է փոխել Հարկային օրենսգրքի 430-րդ հոդվածի 1-ին մասը, եւ այդ սահմանափակումը կիրառել միայն այն դեպքում, եթե հարկային չվճարումները որոշակի շեմից ցածր են: Այսինքն` «չափը 500 հազար դրամ կամ ավելի կազմելու դեպքում» նախադասությունը կփոխարինվի «նախորդ տարվա վճարված հարկերի հանրագումարի 5 տոկոս չափը, բայց ոչ պակաս, քան 3 մլն դրամ կամ ավելի կազմելու դեպքում» նախադասությամբ։ Գործարարները հույս ունեն, որ արդյունաբերական ընկերությունների գործունեության իրականացման համար բարենպաստ իրավական դաշտ կստեղծվի»։


«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ գարնանային նստաշրջանի մեկնարկը բավականին թեժ ու բուռն է լինելու։ Դա պայմանավորված է լինելու առաջին հերթին Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացով, որն արդեն մեկ տարուց ավելի գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում եւ ամենատարբեր մեկնաբանությունների ու քննադատության առիթ է հանդիսացել։ Տեղեկությունների համաձայն, հենց այս համաձայնագրի վավերացման պատճառով է Նիկոլ Փաշինյանն այս փուլում առաջին գիծ բերել Դանիել Իոաննիսյանին՝ նրան դարձնելով Հանրային խորհրդի անդամ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, հավանաբար հունվարի վերջին շաբաթվա ընթացքում տեղի կունենան խորհրդարանական լսումներ, որտեղ առանցքային դերակատարություն է ստանձնելու հենց Իոաննիսյանը։ Թերթը տեղեկություններ ունի նաեւ, որ չնայած այս հարցում առկա ներքին լուրջ տարաձայնություններին, իշխանական խմբակցությունը հասնելու է նրան, որ կոնվենցիան ամեն գնով վավերացվի, քանի որ գոյություն ունի հստակ քաղաքական որոշում, որքան էլ որ հանրության գերակշիռ մեծամասնությունը կոնվենցիայի վերաբերյալ ունի խիստ բացասական վերաբերմունք»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արմեն Սարգսյանը երբեմն-երբեմն «պաշտոնական այցով» վերադառնում է Հայաստան, հանդիպո՞ւմ եք՝ հարցրինք նրա խորհրդական Թեւան Պողոսյանին։ «Ճիշտ չեք, նա Հայաստանում է լինում, երբեմն-երբեմն այցերով գնում է արտասահման` Հայաստանը միջազգային ասպարեզում ներկայացնելու, նոր տեխնոլոգիաներ բերելու, եւ դա անում է շատ բարձր որակով»: Նա անցած տարի Հենրի Քիսինջերին էր Հայաստան հրավիրել, բայց Էլթոն Ջոնը եկավ, Քիսինջերը` ոչ։ «Այո, Քիսինջերը դեռ Հայաստան չի եկել, բայց դա չի նշանակում, որ դեռ չի գալու»: Ի դեպ, Քիսինջերն արդեն 96 տարեկան է։ Իշխանությունը ցանկանում է անցնել նախագահական կառավարման, Փաշինյանը ցանկանում է դառնալ նախագահ․ ի՞նչ մոտեցում ունեք այս հարցում։ «Երբ կլինի սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը, մենք էլ, որպես ինստիտուտ, կարտահայտենք մեր վերաբերմունքը․ եկեք Հայաստանի ժողովրդի փոխարեն չորոշենք»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը մինչեւ տարեվերջ, հակառակ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոստումներին, չի հրավիրի Սերժ Սարգսյանին, Սեյրան Օհանյանին եւ Յուրի Խաչատուրովին․ այս մասին մեր զրույցում խոստովանեցին հանձնաժողովի անդամները՝ ասելով, որ գուցե եկող տարվա մեջ նրանց ծանուցագրեր ուղարկեն։ Հանձնաժողովը, ըստ ամենայնի, չի ստացել այնպիսի «կասկածելի» տեղեկատվություն, որոնք պետք է պարզաբանեն նշված անձինք։ Հիշեցնենք, որ նախորդ քառօրյայի ընթացքում ԱԺ-ն երկարացրեց հանձնաժողովի գործունեության ժամկետը եւս 6 ամսով, այսպես ասած՝ սուրը նրանց գլխին կախած պահելով»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ասում են՝ Դուք եւ Հակոբ Սիմիդյանը հաճախ եք կանչում «Իմ քայլի» անհնազանդներին, նրանց մշակում, ճի՞շտ է՝ հարցրինք ֆրակցիայի ղեկավար Լիլիթ Մակունցին։ «Չկա նման բան, ընթանում են ընդամենը քննարկումներ»: Դե, ասենք` առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ԱԺ բերած, հանձնաժողովում հակազդեցության արժանացած դեղերի մասին օրենքի մասով կին պատգամավորներին կանչել եք, բացատրություն պահանջել, այդ թվում` «ԱԺ-ն կառավարության հենարանը չէ» հայտարարության մասով։ «Ինչ վերաբերում է կառավարության հետ աշխատանքներին, մենք գտնում ենք, որ լավ կլինի՝ կառավարության հետ նախապես քննարկումներ լինեն, եւ եթե հնարավոր է` փոխըմբռնման որոշակի ձեւաչափ մշակենք, թե ինչպես ավելի արդյունավետ աշխատենք։ Միեւնույն ժամանակ մենք ողջունում ենք, որ պատգամավորներն արտահայտում են իրենց սեփական տեսակետները։ Ես եւ պարոն Սիմիդյանը զրույց ունեցել ենք տիկին Բադալյանի հետ, որն իր տեսակետն էր հայտնել ընդամենը»: «Իմ քայլում» գտնում են, որ Դուք եւ Հակոբ Սիմիդյանը հատուկ վերաբերմունք ունեք Արսեն Թորոսյանի նկատմամբ, որովհետեւ երեքդ էլ ՀԱԿ-ից եք եկել։ «Ոչ միայն ես եւ Արսեն Թորոսյանը լավ հարաբերություններ ունենք, այլեւ բավականին մեծ թվով, այսօր արդեն շատ բարձր պաշտոնյաներ 2008-ին եղել ենք նույն թիմում` «Հիմա»-ում», եւ բացի գաղափարական ընդհանրություններից, այս ընթացքում հասցրել ենք նաեւ ընկերանալ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը ներկայացրել է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու փաթեթ, որով առաջարկվում է 4 հազարից ավելի ընտրող ունեցող, ինչպես նաև մինչև 4 հազար ընտրող ունեցող բազմաբնակավայր համայնքներում կատարել անցում համայնքի ավագանու ընտրության համամասնական ընտրակարգի, որով օրենսդրական մակարդակով համայնքի ներկայացուցչական մարմնի համար կընձեռվեն մրցակցային պայմաններ, կապահովվի լայն քաղաքական ներգրավվածություն և ուժերի հարաբերակցություն: Ըստ այս փոփոխության՝ համայնքապետը կընտրվի ոչ թե ուղղակի ընտրության միջոցով, այլ ավագանու կազմից, ավագանու անդամների կողմից: Պարզ է, որ այս օրենսդրական փոփոխությունը ՔՊ-ի արձագանքն է վերջին շրջանում տեղի ունեցած համայնքապետի ՔՊ-ի համար ձախորդ ընտրություններին, և իշխանությանը թվում է, թե համամասնական ընտրակարգով ավելի հեշտ կլինի համայնքները իրենց վերահսկողության տակ վերցնել»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է` քննարկվում է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանին ավագանու անդամությունից հետ կանչելու հարցը, որը բարձրացրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Դավիթ Խաժակյանի հետ` պարզելու համար, թե, ի վերջո, ինչ որոշում է կայացվել իրեն ավագանու կազմից հետ կանչելու վերաբերյալ, կամ, ընդհանրապես, գուցե փակվել է հետ կանչելու թեման: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ քննարկումների փուլում են, իր կարծիքով` երկուշաբթի օրը ամեն ինչ կհստակեցվի: Իսկ դիտարկմանը` արդյոք այս ամենը կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի վրա հնարավոր ճնշումների հետևանք է, Խաժակյանը նշեց. «Պարոն Մարուքյանին կարող է ճնշել միայն ժողովրդի և մեզ ընտրողի, մեր՝ սոցիալական հենարան հանդիսացող ընտրողի տեսակետը: Որևէ այլ մեկը չի կարող ճնշել, առավել ևս պարոն Մարուքյանը միշտ իմ գործունեության թիկունքում է եղել և որևէ կերպ չէր կարող ինձ կաշկանդել, ուստի այդ խոսակցությունները իրականության հետ որևէ աղերս չունեն»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խաժակյանի հաղորդումը` քաղաքապետարանում թույլ տրված պաշտոնեական` փաստաթղթերի եւ ստորագրությունների կեղծիքների մասով, դատախազությունը վերահասցեագրել է ոստիկանությանը` «նյութեր պատրաստելու համար»: Սա, այսպես ասած, հենց այն է, ինչ ուզում է Հայկ Մարությանը, քանզի նա եւ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը մանկության ընկերներ են, եւ ասում են՝ հենց ինքն է նրա նշանակմանը նպաստել։ «Գլուխն ազատելու համար դատախազությունը գործը փոխանցեց Հայկ Մարությանի ընկերոջը` ոստիկանությանը: Ի դեպ, Արման Սարգսյանի՝ ոստիկանապետ դառնալու դեպքում ոստիկանապետի առաջին տեղակալ է դառնալու Նոր Նորքի թաղապետը՝ Հայկ Մհրյանը, որը դարձյալ նրանց մանկության ընկերն է»,- ասաց քաղաքապետարանի մեր աղբյուրը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Օրեր առաջ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարությամբ հանդես եկավ, ըստ որի` Երկրապահ կամավորական միությունում հայտնաբերվել են կեղծ պաշտոնական փաստաթուղթ պատրաստելու եւ օգտագործելու դեպքեր: Ընդ որում, այն կատարվել էր Երկրապահ կամավորականների միության Շիրակի տարածքային բաժանմունքի նախագահի կողմից: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԱԾ-ի կողմից այդ բացահայտումներից հետո ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հրահանգով տարածքային բաժանմունքի պետն ազատվել է աշխատանքից: Բացի այդ, մեր տեղեկություններով` Միքայելյանը հրահանգել է այսուհետ ավելի ուշադիր լինել նման փաստաթղթեր տրամադրելու պարագայում եւ առանց թույլտվության այլեւս որեւէ փաստաթուղթ չտալ նման դեպքերը բացառելու նպատակով: Հավելենք, որ այժմ տարածքային բաժանմունքն ունի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, եւ առաջիկայում նոր նշանակում կարվի»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ մաքրուհիներն առաջիկայում նոր բունտի են պատրաստվում: Նրանք աշխատում են պայմանագրային պարտավորություններից շատ. քանի որ ԱԺ-ում վերանորոգման աշխատանքները շարունակվում են, աշխատում են գերծանրաբեռնված, մինչդեռ ստանում են չնչին աշխատավարձ, ավելի պակաս, քան անգամ նվազագույն աշխատավարձն է: ԱԺ ղեկավարությունը կարող է արդարանալ, որ մաքրուհիները ԱԺ աշխատակիցներ չեն, այլ ԱԺ-ն մասնավոր ընկերության հետ պայմանագիր է կնքել, որն էլ պատասխանատու է վճարումների համար: Հետո կա նաև մշտական արդարացումը՝ դե, նախկինների ժամանակ էլ է այսպես եղել»:

Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
Հաջորդ նորություն next
 Գերմանիայում ՀՀ դեսպանը բողոքել է Ռուսաստանից և գովել Եվրամիությանը
16.04.2024
Գերմանիայում ՀՀ դեսպանը բողոքել է Ռուսաստանից և գովել Եվրամիությանը

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel

Alexistogel

Alexistogel

Alexistogel