23.05.2025
Մամուլ. Իշխանության օլիգարխը. Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Ալեքսանյանը կխնամիանա՞ն
prev Նախորդ նորություն

Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 200 հոդվածի 3-րդ կետով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:


Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը: 


Ավելի վաղ VERELQ-ը գրել էր, որ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով:

Փաշինյանն ու Ալիևը Սանկտ Պետերբուրգում կմասնակցեն պաշտոնական ընթրիքի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
22.05.2025
Հայաստանն ամեն ջանք է գործադրում խաղաղության պայմանագրի կնքման համար. Պապոյան