7.04.2025
Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
prev Նախորդ նորություն

Փաշինյանն ու Ալիևը Սանկտ Պետերբուրգում կմասնակցեն պաշտոնական ընթրիքի

Դեկտեմբերի 20-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ:


Այնտեղ կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ մասնակից պետությունների ոչ պաշտոնական գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպում նախատեսված չէ, սակայն կայանալու է պաշտոնական ընթրիք, որին մասնակցելու են Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը: Այս մասին այսօր «Ազատությանը» հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։


Վերջին հանդիպումը հոկտեմբերին էր կայացել Աշխաբադում՝ ԱՊՀ-ի երկրների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում: Նախքան այդ, հանդիպում կայացել էր մարտի 29-ին Վիեննայում:

Հայրենիքի անվտանգությունը վեր է ցանկացած քաղաքական հաշվարկներից և շահերից. Վանեցյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mil.am
07.04.2025
ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի հայտարարությունները զինադադարի խախտման մասին