7.04.2025
Փաշինյանն ու Ալիևը Սանկտ Պետերբուրգում կմասնակցեն պաշտոնական ընթրիքի
prev Նախորդ նորություն

Հայրենիքի անվտանգությունը վեր է ցանկացած քաղաքական հաշվարկներից և շահերից. Վանեցյան

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Instagram–ի իր էջում շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անվտանգության մարմինների աշխատակցի մասնագիտական տոնի առթիվ։  


«Ինձ համար մեծ պատիվ է եղել լինել մեկը ձեզանից և ձեր զինակից եղբայրը: Այսօր էլ ես ինձ չեմ առանձնացնում ձեզանից և մեր հարազատ ծառայությունից:


Հայրենիքի անվտանգությունը վեր է ցանկացած քաղաքական հաշվարկներից և շահերից:


Ժամանակն անցողիկ է, իսկ Հայաստանի ու Արցախի շահերն ու ապահովությունը՝ մնայուն:


Մաղթում եմ բոլորիդ անփորձանք և արդյունավետ ծառայություն, անձնական ու ծառայողական հաջողություններ հանուն մեր հայրենիքի անվտանգության, կայունության և վերելքի:


Պատիվ ունեմ»,- գրել է նա:


 

Նախագահը ԱԱԾ տնօրենի տեղակալներ է նշանակել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
07.04.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իվա Պետրովան քննարկել են Հայաստանի և ԱՄՀ-ի համագործակցությունը