28.03.2024
ՀՀ արտաքին և ներքին անվտանգությունը բոլոր առաջնահերթությունների առաջնահերթությունն է
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Մոսկվայում հրաձգություն բացած աձին չեզոքացրել են. Պուտինը տեղեկացված է

Մոսկվայում Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) շենքի մոտակայքում հրաձգություն բացած աձին չեզոքացրել են:


Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով հատուկ ծառայություններին:


«Անհայտ անձը Լուբյանկա փողոցում 12 համարի շենքի մոտակայքում հրաձգություն է բացել: Կան տուժածներ: Հանցագործին չեզոքացրել են: Նրա ինքնությունը պարզվում է»,- ասվում է հատուկ ծառայությունների հաղորդագրության մեջ:


Տուժածների հստակ թիվ չի հաղորդվում: Նրա դրդապատճառների մասին եւս չի հաղորդվում:


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ կատարվածի մասին արդեն տեղեկացրել են երկրի նախագահին:


Համացանցում դեպքի վայրից կադրեր են հայտնվել:


Ավելի ուշ ՌԲԿ-ը եւ Mash telegram-ալիքը հայտնել է, որ Մոսկվայի կենտրոնում՝ Լուբյանկա շրջանում, հրաձգություն բացած անձի չեզոքացումից հետո կրկին կրակոցներ են լսվել:



Քոչարյանի աջակիցը Մարտի 1-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ է արել (VIDEO)
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար