Հայ-ադրբեջանական սահմանի Ղազախի և Աղստաֆայի շրջաններում կայացել է պետական սահմանապահ ծառայության նոր՝ «Ղազախ» զորամասի բացման արարողությունը: Պետական սահմանապահ ծառայության ղեկավար Էլչին Գուլիևը հայտարարել է, որ ադրբեջանական սահմանը գտնվում է վստահելի ձեռքերում: Նրա խոսքով, սահմանապահ զորքերն ամբողջական վերահսկողություն են հաստատել ՀՀ-ի հետ սահմանակից Ղազախի և Աղստաֆայի շրջանների սահմանագոտում: