24.11.2024
Մոսկվան միշտ կարող է ապավինել Հայաստանին. ՌԴ դեսպան
prev Նախորդ նորություն

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Հայկ Մարությանին վերաբերող վարույթ է հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտնում է, որ այս տարվա նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածում գումարել է երեք նիստ և կայացրել է 7 որոշում, հարուցվել է երկու վարույթ, որոնցից մեկը վերաբերում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին։


Ըստ հաղորդագրության, վարույթը հարուցվել է քաղաքապետի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով։ Օրաթերթերից մեկը հոդված էր հրապարակել «Հայկ Մարությանը շուրջ մեկ տարի օրենք է խախտել» վերնագրով, որտեղ պնդել է, թե Մարությանը իր պաշտոնավարմանը զուգահեռ նաև «Երկուս ու կես» ՍՊԸ-ի տնօրենն է։


Հանրային ծառայության մասին օրենքի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ և այլն։


«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի համաձայն՝ հանձնաժողովը անհամատեղելիության պահանջների, շահերի բախման վերաբերյալ կարող է վարույթ հարուցել լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա։


«Երևանի քաղաքապետ Մարությանի արարքում առկա են անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հատկանիշներ, հետևաբար հարուցվել է վարույթ», - տեղեկացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։