20.04.2025
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Հայկ Մարությանին վերաբերող վարույթ է հարուցել
prev Նախորդ նորություն

Դա իրավական տիրույթում գտնվող հարց է. դեսպանը՝ քրգործերով անցնող նախկին պաշտոնյաների մասին

Այդ հարցը ոչ թե քաղաքական, այլ իրավական տիրույթում գտնվող հարց է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ կոպիրկինը՝ անդրադառնալով  Հայաստանում քրեական գործերով անցնող մի խումբ նախկին պաշտոնյաների՝ Ռուսաստանում գտնվելու հանգամանքին:


Նա նշեց, որ ավելի վաղ այդ հարցի շուրջ իր դիրքորոշումն արտահայտել է՝ դա ոչ թե քաղաքական, այլ իրավական հարց է.


«Այդ հարցին հենց այդ տեսանկյունից պետք է նայել: Կան համապատասխան իրավաբանական գործիքներ, կոնվենցիաներ, երկու երկրների օրենսդրական նորմեր: Մեր երկրների գլխավոր դատախազություններում կան պրոֆեսիոնալ մասնագետներ, ովքեր միմյանց հետ շփվում են այդ հարցով»,- ասաց Կոպիրկինը՝ կոչ անելով հնարավորություն տալ նրանց անել դա:

ՀՀԿ-ն 2020-ին Հայաստանում արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն է տեսնում. Շարմազանով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար