24.11.2024
Դա իրավական տիրույթում գտնվող հարց է. դեսպանը՝ քրգործերով անցնող նախկին պաշտոնյաների մասին
prev Նախորդ նորություն

ՀՀԿ-ն 2020-ին Հայաստանում արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն է տեսնում. Շարմազանով

2020 թվականին Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ ընտրություններ, որոնք կլինեն գաղափարական։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:


Նրա խոսքով, գալիք տարում պետք է լինի պայքար արտահերթ ընտրությունների անցկացման համար, քանի որ այսօր ստեղծվել է Հայաստանում ձևավորվել է տոտալիտար երկրներին բնորոշ մի իրավիճակ։ Ըստ նրա, Հայաստանի անկախության ընթացքում երբեք որևէ անձ կամ կուսակցություն ԱԺ մանդատների 3/5-րդին չի տիրացել, և որքան էլ Էդմոն Մարուքյանն ու Գագիկ Ծառուկյանն իրենց թիմերով խոսեն, նրանք որևէ բան չեն կարող փոխել.


«Իմ  համար դասական ընդդիմությունը այն քաղաքական ուժերն են, որոնք չեն ողջունել Նիկոլի իշխանազավթումը: Իսկ այսօր խորհրդարանում երկու ընդդիմադիր ուժերը ուզած-չուզած ընդդիմություն են, բայց և՛ ԲՀԿ-ն, և՛ «Լուսավոր Հայաստանը» իշխանության հետ եղել են կոալիցիա: Նրանք եղել են այսպես կոչված հեղափոխության ջատագովները: Մենք չենք եղել այդպիսին, մենք եղել ենք, կանք և կմնանք այս ռեժիմի հակառակորդները», - հայտարարեց Շարմազանովը։


Միևնույն ժամանակ նա ընդգծեց, թե չի ասում դա նրա համար, որ ՀՀԿ-ն վերադառնա, այլ համարում է դա անհրաժեշտություն, որպեսզի խորհրդարանը դեֆորմացված չլինի, իսկ ընդդիմությունն էլ կարողանա աշխատի:

«Ընդդիմությունը որևէ լծակ չունի վերահսկելու կամ հավասարակշռելու իշխանության ցանկությունները: Ոչ մի իշխանություն Հայաստանում այսքան անսահմանափակ իշխանություն չի ունեցել, որն այսօր ունի Փաշինյանը: Եվ սա նորմալ չէ»,- հավելեց Էդուարդ Շարմազանովը։