19.04.2025
Արցախի նախագահական ընտրությունները ազգային անվտանգության սպառնալիք են. «Սասնա ծռեր»
prev Նախորդ նորություն

Երևանում անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարությունների միջև

Դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև՝ համաեվրոպական քաղաքականություն և եվրաանվտանգություն թեմայով։ ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը գլխավորում էր Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը: ՌԴ կողմից խորհրդակցությունները վարեց ՌԴ ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության վարչության պետ Նիկոլայ Կոբրինեցը։


Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ, մասնավորապես՝ ՀՀ-ՌԴ համագործակցությունը համաեվրոպական քաղաքականության և եվրաանվտանգության համատեքստում:


Հանդիպման ընթացքում կողմերը կարևորեցին նման հանդիպումների և քննարկումների պարբերական անցկացումը։

Մոսկվան միշտ կարող է ապավինել Հայաստանին. ՌԴ դեսպան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար