Միացյալ Նահանգների կողմից Իրանի սահմանների նոր խախտման դեպքում երկրի զինված ուժերի պատասխանն ավելի կոշտ կլինի, քան եղավ խոցված անօդաչուի դեպքում: Այդ մասին, ինչպես հայտնել Է Tasnim գործակալությունը, հայտարարել Է Իրանի մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Ալի Լարիջանին։ «ԱՄՆ-ի համար խոցված անօդաչուն այն բանի կարեւոր ազդանշան դարձավ, որ նա չխախտի Իրանի սահմանները,-ասել Է Լարիջանին:-Եթե նրանք կրկին դիմեն նմանօրինակ քայլի, զինված ուժերի պատասխանն Էլ ավելի կոշտ կլինի»