23.11.2024
Պետբյուջեի հարկային եկամուտները ճշտված պլանի նկատմամբ չեն գերակատարվել. ՏԶՆԿ
prev Նախորդ նորություն

Կարևորում ենք Հայաստանի հետ գործակցության հնարավորությունները. փոխդեսպան

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Քրիսթոֆեր Սմիթին։

Նախարարությունից հայտնում են, որ առաջին աշխատանքային հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցերի։ Նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը Սմիթին ներկայացրել է Հայաստանի բնապահպանական քաղաքականության 2020 թվականի
ուղղությունները՝ մասնավորապես անդրադառնալով անտառվերականգնման և անտառպահպանության գործընթացներին, պոլիէթիլենային տոպրակների դեմ պայքարին միտված լայնածավալ աշխատանքներին և մի շարք այլ օրակարգային հարցերին։

Իրինա Ղափլանյանը բարձր է գնահատել նախարարության և ԱՄՆ դեսպանատան  կողմից  համատեղ  իրականացվող  ծրագրերի ընթացքը՝ կարևորելով փոխանակման անհրաժեշտությունը։ Փոխդեսպան Սմիթն իր
խոսքում մասնավորապես նշել է․

«Մենք կարևորում ենք բնության պահպանության և շրջակա պաշտպանության ոլորտում Հայաստանի հետ գործակցության հնարավորությունները։ Ջրային ռեսուրսների, անտառների, վայրի կենդանիների ու  բույսերի  անօրինական առևտրի ուղղությամբ մեր համատեղ աշխատանքը Հայաստանի շրջակա միջավայրի ու հարուստ  կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ջանքերից սոսկ մի քանիսն են, որոնք նաև խթանում են տնտեսական աճն ու նպաստում բարեկեցությանը»։


Իրինա Ղափլանյանն ու փոխդեսպան Քրիստոֆեր Սմիթը պատրաստակամություն են հայտնել շարունակել սերտ գործակցությունն ու նոր մակարդակի բարձրացնել ոլորտային համագործակցությունը։