24.11.2024
Քննարկվել է սննդի անվտանգության ոլորտում ՀՀ-ն տարածաշրջանային հարթակ դարձնելու հեռանկարը
prev Նախորդ նորություն

Դավիթ Տոնոյանը հաստատեց Նիկոլ Փաշինյանի պնդումը բանակում զոհերի մասով

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հաստատեց ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, թե բանակում զոհերի թիվը պատմական մինիմումի է հասել: Այս մասին նախարարն ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում.


Անդրադառնալով հարցին, թե վիճակագրությունը հակասական թվեր է ցույց տալիս, նախարարն ասաց, որ հակասությունը գալիս է հաշվարկման համակարգերի խնդրից՝ անցյալում և հիմա հաշվարկներից 


«Հիմա ամբողջությամբ բոլոր դեպքերը հաշվարկվում են»,- պարզաբանեց նա:


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որում նշել էր, որ 2019 թվականի ընթացքում Հայոց բանակում (բոլոր պատճառներով) զոհերի պատմական մինիմում է արձանագրվել։


«Այսինքն, մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին»,- գրել էր նա: