Agence Massis Opera գործակալությունը հայտարարություն է տարածել սոպրանո Ռուզան Մանթաշյանի և ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովի միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։
«Հաստատելու համար փաստերն ու վերջ դնելու այս տհաճ հակասություններին,
Ի պատասխան Semper Opernball-ի հաղորդագրությանն ու պարոն Յուսիֆ Էյվազովի հերքումներին․
«Թյուրըմբռնումը», որը մատնանշվում է մամուլի հաղորդագրությունում, փորձում է «հակասության» համար պատասխանատվությունը բարդել Agence Massis Opera-ի վրա։
Ադրբեջանցի տենորի պահանջով չեղարկվել է հայ սոպրանոյի ելույթը Դրեզդենի օպերային թատրոնում
Իրականում, իմաստ ունի անդրադառնալու Հանս Յոահիմ Ֆրեյի գլխավորած այս ասոցիացիայի տարբեր աշխատակիցների միջև հարաբերություններին։
2019-ի սեպտեմբերին առաջին գրավոր դիմումից հետո, որով հարցում էր արվում Միսս Մանթաշյանի՝ համերգի օրերին հասանելիության վերաբերյալ, գրավոր հաղորդակցությունը շարունակվել է առանց որևէ խնդրի՝ հստակեցնելու բանակցություններին բնորոշ տարբեր բաղադրիչները՝ կոնտակտային մանրամասներ, ծրագիր, ֆինանսական պայմաններ, վիզայի դիմում և այլն։
Էլեկտրոնային մոտ 15 նամակներից հետո գործը կարծես ավարտին մոտեցավ։
Այսպիսով՝ Semper Opernball-ի կողմից կար ցանկություն վարձելու Ռուզան Մանթաշյանին փետրվարի 7-ի համերգի համար։
2020թ․ հունվարի 10-ին մենք ստացանք գրավոր նամակ, որով ազդարարվում էր Ռուզան Մանթաշյանի մասնակցության չեղարկումը, քանի որ պարոն Յուսիֆ Էյվազովը չէր ցանկանում ելույթ ունենալ նրա հետ՝ այն պատճառներով, որոնք նշվել են մեր առաջին մամուլի հաղորդագրությունում։
Սա հնարավոր է՝ ստեղծել է շատ խրթին իրավիճակ կազմակերպիչների համար, բայց այս իրավիճակի զարգացման դեպքում մենք չունենք պատասխանատվության որևէ ձևաչափ, ինչը բացասաբար է անդրադառնում մեր արտիստի վրա։
Մենք չունենք որևէ կասկած SemperOpernball-ի հեղինակության և բոլոր ազգություններին ու մշակույթներին պատկանող արտիստների նկատմամբ բաց լինելու հարցում»։
Ինքը՝ Յուսիֆ Էյվազովը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Semper Operaball-ի հաղորդագրությունը, որով հերքվում են մեղադրանքները, թե Մանթաշյանի ելույթի չեղարկման պատճառը վերջինիս ազգային պատկանելությունն է։