19.04.2025
Աղբի կառավարումն այսօր մեր երկրի ամենահրատապ խնդիրներից է. վարչապետ
prev Նախորդ նորություն

Տոլերանտության մարմնավորում. օպերային երգիչ Էյվազովը հրաժարվել է երգել հայ երգչուհու հետ

Ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է երգել հայ երգչուհու հետ՝ քաղաքական նկատառումներից ելնելով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է աշխարհռչակ հայ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը:  


«Ու՞ր ենք հասել... Ազգությամբ ադրբեջանցի, կարգավիճակով՝ սոպրանո Աննա Նետրեբկոյի ամուսին, երգիչ Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է փետրվարի 7-ին հանդես գալ Դրեզդենի ամենամյա Օպերային Բալի բացման արարողությանը հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ, պատճառաբանելով վերջինիս հայ լինելը, այսինքն՝ քաղաքական նկատառումներով:


Բազմիցս եմ երգել հիշյալ օպերային թատրոնում, չեմ կարողանում մտաբերել նմանատիպ երևույթ: Պատրաստվում եմ բողոքի ձայն բարձրացնել»,-գրել է Պապյանը:


 


 


 

Մամուլ. Փաշինյանը հակված է ցրել խորհրդարանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար