24.11.2024
Անանյան. 2019 թվականին ՊԵԿ-ից 967 մարդ է ազատվել աշխատանքից
prev Նախորդ նորություն

Լևոն Սարգսյանի արտահանձնման գործընթացը շարունակվում է. դատախազություն

ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը, որը հանրությանը հայտնի է «Ալրաղացի Լյովիկ» մականվամբ, շարունակում է մնալ կալանքի տակ։ Վերջինիս արտահանձնման գործընթացը շարունակվում է: Այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:


VERELQ-ը հիշեցնում է, որ Լևոն Սարգսյանը մեղադրվում է մոտ 12 տարի առաջ Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու մեջ։


2019 թվականի նոյեմբերի 22-ին հայտնի դարձավ, որ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի և 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով 2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետախուզվող, ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Հրաչյայի Սարգսյանը՝ ալրաղացի Լյովը: