24.11.2024
Fitch-ը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշները` «B+»-ից դարձնելով «BB-»
prev Նախորդ նորություն

Լևոն Սարգսյանը 40 օրով կալանավորվել է՝ մինչ նրան հանձնելու հարցը քննարկվի

ՀՀ գլխավոր դատախազությունն անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթով օպերատիվ կերպով ՌԴ գլխավոր դատախազությանն է ուղարկել հետախուզման մեջ գտվող, ՌԴ-ում հայտնաբերված և ձերբակալված Լևոն Սարգսյանի հանձնման միջնորդությունը:


Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացնում է, որ ՀՀ և ՌԴ դատախազությունների գործակցության արդյունքում ՌԴ դատարանը բավարարել է հանձնելու հարցը քննարկելու շրջանակներում Լևոն Սարգսյանին 40 օրով կալանավորելու ՌԴ դատախազության միջնորդությունը:


Հիշեցնենք, նոյեմբերի 22-ին հայտնի դարձավ, որ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի և 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով 2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետախուզվող, ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Հրաչյայի Սարգսյանը՝ ալրաղացի Լյովը: