15.07.2025
Իտալիան հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ
prev Նախորդ նորություն

Մոսկվայում ձերբակալվել է նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը՝ ալրաղացի Լյովը

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության և ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացված լայնածավալ օպերատիվ-որոնողական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի և 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով 2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետախուզվող, Երևանի բնակիչ, 1968 թվականին ծնված Լևոն Հրաչյայի Սարգսյանը:


ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ներկայումս լուծվում է նրա արտահանձնման հարցը:


Նշենք, որ Սերժ Սարգսյանի նախկին թիմակից Լևոն Սարգսյանը հանրությանը հայտնի է ալրաղացի Լյով մականվամբ: 


 


 


 

ՃՈ պետի տեղակալին մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
14.07.2025
ԵՄ-ն պատրաստ է 2,5 մլրդ եվրո ներդնել Հայաստանում. Բրյուսելում հանդիպման արդյունքները