22.11.2024
Մոսկվայում ձերբակալվել է նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը՝ ալրաղացի Լյովը
prev Նախորդ նորություն

ՃՈ պետի տեղակալին մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է

ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետի` հաշվառման-քննական և տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության գծով տեղակալ Արթուր Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է: Այս մասին հայտնում է ՀՔԾ մամուլի ծառայությունը:


Տոնոյանը մեղադրվում է պաշտոնական լիազորությունների չարաշահման, համաձայնեցված գործողություններով՝ ՀՀ ոստիկանությանը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի մատակարարման հնարավորություն ունեցող մասնավոր ընկերությունների միջև մրցակցությունը սահմանափակելու, նպատակաուղղված գործողություններով ընկերություներից մեկի մուտքը ՀՀ շուկա խոչընդոտելու մեջ՝ այդ կերպ ապահովելով երկրորդ ընկերության մենաշնորհային դիրքը ՀՀ շուկայում և նպաստելով վերջինիս կողմից սահմանված խտրական գները պահպանելուն:


Գործողության հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս: