24.11.2024
Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 1047 թեկնածու
prev Նախորդ նորություն

ԼՂ հակամարտության հարցում ՀՀ-ն չպետք է հույս դնի ՀԱՊԿ դաշնակիցների օգնությանը. փորձագետ

Բելառուսի ռազմական դոկտրինի համաձայն` բելառուսական զորքերը չեն մասնակցում արտերկրում գործողությունների: Կա քաղաքական որոշում, որ մեր զինված ուժերը կարող են մասնակցել երկրից դուրս միայն միջազգային խաղաղապահ առաքելությունների շրջանակում: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա պետություններն ուղղակի պարտավորություն չունեն հատուկ աջակցություն ցուցաբերել միմյանց: Այս մասին Armiya.az-ին տված հարցազրույցում ասել է բելառուսցի անվտանգության փորձագետ Անդրեյ Պորոտնիկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Բելառուսը կհրաժարվի իր զորքերը ուղարկել Ադրբեջանի դեմ հայ-ադրբեջանական հնարավոր պատերազմի դեպքում:


«Հաշվի առնելով Բելառուսի և Ադրբեջանի հարաբերությունների առանձնահատկությունը և ՀԱՊԿ երկրների վարքագիծը հայ-ադրբեջանական նախորդ սրացումների ժամանակ, Հայաստանը, ըստ էության,Ադրբեջանի դեմ դաշնակիցների արդյունավետ և, մասնավորապես, ռազմական օժանդակության հույս չպետք է ունենա: Եվ Երևանում դա հստակ հասկանում են»,- ասել է նա: