20.04.2025
Թվով 9 մարզային ծննդատուն կփակվի 2020 թվականին. փոխնախարար
prev Նախորդ նորություն

Ալեքսանյանին պատկանող բիզնեսների նկատմամբ հսկողություն իրականացնելու խոչընդոտ չկա. ՊԵԿ

Սամվել Ալեքսանյանին եւ իր ընտանիքին պատկանող բիզնեսների նկատմամբ հարկային հսկողություն իրականացնելու որեւէ խոչընդոտ չկա:


Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ արձագանքելով այն դիտարկմանը, թե բոլոր մատակարարներն Ալեքսանյանի ընտանիքին պատկանող խանութներին ապրանքը 15 տոկոսով ավելի էժան են մատակարարում:


«Ամենօրյա ռեժիմով աշխատում ենք բոլոր խոշոր գործարարների մոտ: Որպես գաղտնիք ասեմ, որ խոշորների մոտ հարկային ստվեր կարելի է ասել՝ չկա: Եթե խոշորները փորձում են օգտվել օրենսդրության այս կամ այն բացթողումից, այդտեղ մենք պետք է ուշադիր լինենք եւ հնարավորություն չտանք, որ իրենք իրենց դիրքը չարաշահեն»:

Անանյան. 2019 թվականին ՊԵԿ-ից 967 մարդ է ազատվել աշխատանքից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար