24.11.2024
ԵԽԽՎ-ն կքննարկի Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդիրը
prev Նախորդ նորություն

Իրանցի դիվանագետ. Ոչ ԱՄՆ-ն, ոչ Իրանը պատերազմ չեն ցանկանում

Ոչ ԱՄՆ-ն, ոչ Իրանը, ոչ տարածաշրջանի երկրները պատերազմ չեն ցանկանում: Որոշ երկրների համար այն կարող է ձեռնտու լինել, քանի որ կբարձրանան նավթի գները: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Աֆշար Սուլեյմանին:


Նա նշել է, որ ԱՄՆ-ն քիչ վնասներ կկրի ռազմական գործողություններից, սակայն կտուժեն նրանց ռազմակայանները:


Ըստ նրա, եթե անգամ Թրամփը նորից վերընտրի նախագահ՝պատերազմ չի լինելու Իրանի և ԱՄՆ-ի միջև:


Նրա խոսքով, ԱՄՆ-ն ցանկանում է դուրս գալ տարածաշրջանից և այնտեղ հրավիրել ՆԱՏՕ-ին , սակայն դժվար թե Դաշինքի անդամները հեշտ համաձայնվեն դրան՝դա երկարատև գործընթաց է: